Հայ տանկիստներն Ալաբինոյի տանկային երկամարտում 2-րդն էին31 հուլիսի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի մոտակայքի Ալաբինո հրաձգարանում միջազգային բանակային խաղերի շրջանակում հուլիսի 30-ին տեղի է ունեցել տանկային երկամարտի առաջին մրցարշավը, որում հայ տանկիստները գրավել են 2-րդ տեղը: Տանկային երկամարտի չորրորդ մրցաշրջանում մրցել են Հայաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի ու Նիկարագուայի ներկայացուցիչները։ Առաջինը վերջնագծին են հասել հնդիկ տանկիստները, երկրոդրը՝ հայերը, իսկ երրորդը՝ Վենեսուելայի ներկայացուցիչները։ Նիկարագուայի տանկը վերջինն էր։ Սա մրցաշրջանի նախնական արդյունքներն են․վերջում դատավորները կհաշվեն ժամանակը՝ հաշվի առնելով տուգանային պատժամիջոցները, լրացուցիչ շրջաններն ու կանգառները։ Հայաստանի զինված ուժերը ներկայացել են մի անձնակազմով, որի հրամանատարն էր կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը։ Հայկական թիմի բոլոր անդամները ժամկետային ծառայող զինվորներ ու սերժանտներ են։ Մրցումները երեք փուլով են անցնում։ Առաջին փուլում՝ անհատական մրցարշավում, մասնակցում են բոլոր թիմերը։ Կիսաեզրափակիչ կանցնի 12 թիմ, իսկ երզափակչում կհանդիպեն չորս լավագույն հավաքականները։ Բոլոր փուլերում տանկիստերը պետք է կրակեն թիրախներին՝ տեղից և ընթացքի մեջ, և հաղթահարեն տարբեր խոչընդոտներ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |