Ախալքալաքի Կորխ գյուղի եկեղեցին՝ մշակութային ժառանգության հուշարձան![]() 31 հուլիսի 2017 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հարցերով Վրաստանի ազգային գործակալությունը Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցուն շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Կարգավիճակը տրվել է Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրամանով 2017-ի հունիսի 30-ին, հաղորդում է Jnews.ge-ն: Սբ. Ստեփան Եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան մասում: Կառուցվել է տասնիններորդ դարի վերջին, տուֆից: Մուտքը` արևելքից է: Նախկինում արևելյան եզրին գտնվում էր զանգակատունը: Եկեղեցու ճակատամասը զարդարված է շրջանակյա դռներով, իսկ արևելյան ճակատամասը որմնասյուներով, միավորված քիվերով և խոշոր ռելիեֆային խաչերով: Ինչ վերաբերում է ներքին կահավորանքին, եկեղեցու բեմի որմնասյուներում ներկայացված են հրեշտակների պատկերներ: Նման նկարներով և ռելիեֆային խաչերով զարդարված են որմնախորշը և մկրտության ավազանը: Արևելյան պատի որմնասյուների մոտ կառուցվել են գերեզմանաքարեր ուշ միջնադարի ռելիեֆային նկարներով: Եկեղեցու հարավ-արևմտյան անկյունում առանձնացված են հայկական շինարարական մակագրություն ամսաթվով: Եվս երկու արձանագրություններ արված են մկրտարանի խաչի շուրջ: Եկեղեցու հյուսիս-արևելյան անկյան շինարարությունում օգտագործված է վաղ միջնադարյան սյունը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |