Ցանցահենները գողացել են «Գահերի խաղի» հաջորդ էպիզոդի սցենարը![]() 1 օգոստոսի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը, որը մի քանի հայտնի հեռուստասերիալ ցուցադրող ընկերություն է, հաքերային հարձակման է ենթարկվել։ Ինչպես հայտնում է Entertainment Weekly-ն, գողացվել է 1,5 տեռաբայթ տեղեկատվություն, այդ թվում՝ «Համար 104 սենյակի» ու «Ֆուտբոլիստների» դեռևս չցուցադրված մի քանի էպիզոդ։ Բացի այդ, գողացվել է նաև «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայի սցենարը․ այսպիսով, ընթացիկ զարգացումները կարող են հայտնի դառնալ մինչև էպիզոդի հեռարձակումը։ Հեռուստաալիքն ընդունել է միայն հարձակման փաստը՝ պաշտոնապես չհաստատելով տեղեկատվության արտահոսքի մասին լուրերը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |