Պետք չէ դադարեցնել Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները ընտրությունների շրջանում23 հունվարի 2008 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կտան Հայաստանի նոր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի բանակցությունները այն հարցերում, որոնք ներկայումս գտնվում են քննարկման փուլում»,-հայտարարել է բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամութը: Նրա խոսքերով, պետք չէ դադարեցնել Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները ընտրությունների շրջանում: «Եվ Բաքվում, եւ Երեւանում յուրաքանչյուրը հայտարարում է, որ ղարաբաղյան խնդիրը ոչ թե բաժանում, այլ միավորում է հասարակությանը: Ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանում եւ Հայաստանում չկան մեծ տարբերություններ իշխանությունների եւ ընդդիմության դիրքորոշումներում: Ես չեմ բացառում, որ ընտրությունները կարող են կասեցնել գործընթացը: Միեւնույն ժամանակ ընտրությունները կարող են խթանել գործընթացը, քանի որ նախագահության թեկնածուները գալիս են հակամարտության կարգավորման վերաբերյալ լավ ծրագրով եւ կարող են հաջողության հասնել: Ես նաեւ կարծում եմ, որ բոլոր քաղաքական առաջնորդները պետք է հավաստիացնեն ընտրողներին, որ երբ նրանք խոսում են Ղարաբաղի մասին որպես իրենց նախընտրական ծրագրի մի մասի, նրանք դա անում են, զգալով պատասխանատվությունը, այլ ոչ թե հանուն կարճաժամկետ քաղաքական խաղերի, որոնք միայն երկարացնում են կարգավորման գործընթացը: Հուսով եմ, որ այս տարին կորած չի լինի Հարավային Կովկասում խաղաղության համար»,-ընդգծել է Սամութը, գրում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |