ՀՀ-ն Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի համար Եգիպտոս բժիշկ է ուղարկել![]() 3 օգոստոսի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ վիրավորված հայ զբոսաշրջիկներից մեկի բուժման համար Եգիպտոս հայ բժիշկ է գործուղվել: Այս մասին է հայտնել թվիթերյան իր էջում արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «ԱԳՆ նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանին», - նշել է նա։ Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունում տուժել էր ՀՀ 2 քաղաքացի: Նրանցից մեկը վիրավորվելուց հետո դիմակայել էր ահաբեկչին՝ օգնելով կասեցնել ու ձերբակալել նրան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |