ՎիվաՍել-ՄՏՍ-ը 4 նոր ինտերնետ-փաթեթ է ներկայացրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 4 նոր ինտերնետ-փաթեթ է ներկայացրել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Data 3500», «Data 5500», «Data 7500» և «Data 10500» նոր ինտերնետ փաթեթները, որոնք հնարավորություն են տալիս 30 օր շարունակ օգտվելու Հայաստանում ամենաընդարձակ՝ 3G և 4G ցանցի առավելություններից՝ ֆիքսված վճարի դիմաց: Ներկայացված սակագնային պլաններին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ» USB մոդեմը, «ՄՏՍ Hay-Fi» կամ «ՄՏՍ Wi-Fi» երթուղիչը տրվում է անվճար:

Փաթեթի (համապատասխանաբար` 15 ԳԲ, 40 ԳԲ, 65 ԳԲ կամ 100 ԳԲ) շրջանակներում տրամադրվող ինտերնետի ծավալը մինչև վավերականության ժամկետի (30 օր) ավարտը սպառելու դեպքում, կախված հաշվի ընթացիկ սահմանաչափից, ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ ընդամենը 1000 դրամի դիմաց:

DATA 3500 փաթեթով կտրամադրվի 15 ԳԲ՝ 3500 դրամի դիմաց, DATA 5500-փաթեթով՝ 40 ԳԲ 5500 դրամի դիմաց, DATA 7500-ով՝ 65 ԳԲ 7500 դրամ արժեքով, DATA 10500 փաթեթով՝ 100 ԳՆ 10500 դրամի դիմաց։

«Թվայնացված աշխարհում ինտերնետ հասանելիության ծառայությունները դարձել են կյանքի անբաժանելի մասը: Հնարավոր չէ պատկերացնել մեր օրն առանց սոցիալական ցանցերի կամ համացանցի վրա հիմնված այլ ծառայությունների: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ժամանակի պահանջներին համապատասխան և իր բաժանորդներին ընձեռում է լավագույն հնարավորություններն ու լուծումները՝ գործարար հաղորդակցության, ժամանցի և կրթության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---