«Գահերի խաղի» նոր սերիան արդեն համացանցում է![]() 4 օգոստոսի 2017 - 15:58 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի չորրորդ սերիան, որի պաշտոնական ցուցադրումը պիտի լիներ օգոստոսի 6-ին, հայտնվել է համացանցում։ Առաջինն այն տեղադրել են Reddit-ի օգտատերերը։ Ըստ ամենայնի, այն համացանց են ներբեռնել HBO սերվերները գրոհած հաքերները։ Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը, որը մի քանի հայտնի հեռուստասերիալ ցուցադրող ընկերություն է, հաքերային հարձակման է ենթարկվել օգոստոսի 1-ին։ Գողացվել էր 1,5 տեռաբայթ տեղեկատվություն, այդ թվում՝ «Համար 104 սենյակի» ու «Ֆուտբոլիստների» դեռևս չցուցադրված մի քանի սերիա ։ Հեռուստաալիքն ընդունել էր միայն հարձակման փաստը՝ պաշտոնապես չհաստատելով տեղեկատվության արտահոսքի մասին լուրերը։ Տեսանյութում առկա է For Internal Viewers Only ջրանիշը, ինչը նշանակում է, որ այն միայն HBO աշխատակիցների համար էր նախատեսված։ սերիան հասանելի է միայն ցածր որակով։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |