ՀՀ ՊՆ հերքումը. Ադրբեջանցի երեխայի վերքերը հին են և կապ չունեն բեկորային վնասվածքի հետ 8 օգոստոսի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա երեխայի: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կտրականապես հերքել է այս ապատեղեկատվությունը: «Զգուշացնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Երեկ երեկոյան և գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել»: Ըստ Հովհաննիսյանի, ադրբեջանական քարոզչության կեղծիքն ի հայտ է գալիս հենց ներկայացված երեխայի վերքերի նկարներից, որոնցում երեխայի վերքերը ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ բեկորային վնասվածքների հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |