Հուրգադայում սպիտակ շնաձկներ են հայտնվել. Առնվազն մեկ մարդ է տուժել![]() 8 օգոստոսի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Կարմիր ծովում՝ եգիպտական Հուրգադա հանգստավայրի տարածքում, սպիտակ շնաձկներ են հայտնվել: Առնվազն մեկ տուժածի մասին արդեն հայտնի է, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Հարձակման ենթարկվածի մասին այլ տեղեկություններ դեռ չկան, հայտնում է ռուսական Առաջին ալիքի կայքը: Մասնագետները վստահեցնում են՝ եգիպտական հանգստավայրում սպիտակ շնաձկների հայտնվելը ամենայն հավանականությամբ բացառություն է, բայց առաջին դեպքը չէ: Վերջին անգամ ծովային գիշատիչի հարձակումը մարդու վրա այդ տեղանքում եղել էր 2015-ի մարտին՝ այն ժամանակ գերմանացի զբոսաշրջիկ էր մահացել: Մինչև այդ մի քանի հանգստացող էր տուժել շնաձկների մի շարք հարձակումներից 2010 թվականին: Այդ ժամանակ ևս զոհեր եղան՝ Գերմանիայի քաղաքացի էր մահացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |