Արցախի ՊԲ-ն հերքում է. Հայկական կողմի՝ դիվերսիա կատարելու մասին լուրն Ադրբեջանի հերթական հեքիաթն է![]() 9 օգոստոսի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակՍենոր Հասրաթյանըֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին, թե իբր հայկական կողմը փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացնել՝ նշելով, որ այդ լուրերը Բաքվի հերթական բեմադրությունն են: Հասրաթյանը, մասնավորապես, գրել է. «Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով շրջանառության մեջ դրեց իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է միայն իրենց; Թեման էլ նույնն էր ու ծամծմված՝ հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, իսկ իրենց «քաջարի ասկյարները թշնամուն կորուստներ պատճառելով հետ են շպրտել...» Դե ինչ, կարելի էր նաև այս հիմարությանը չանդրադառնալ (ինչպես սովորաբար վարվում ենք), բայց անհանգստացողները շատ են: Խորհուրդս՝ մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է... սեփական լսարանի համար»: Օրերս ադրբեջանական լրատվական դաշտը պարբերաբար նմանատիպ ապատեղեկատվություններ է տարածում, որոնք հայկական կողմը շտապում է հերքել: Վերջին դեպքն օգոստոսի 7-ին էր, երբ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվություն էին տարածել, իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա երեխայի: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շտապել էր կտրականապես հերքել այդ ապատեղեկատվությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |