ՌԴ-ն կփոխանակի կործանիչներն արմավի յուղի հետ![]() 9 օգոստոսի 2017 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ու Ջակարտան ստորագրել են Սու-35 կործանիչներն արմավի յուղի, սուրճի ու այլ բնամթերքի հետ փոխանակելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», համաձայնությունը հետևել է երկարատև՝ մոտ 3 տարի տևած բանակցություններին։ Ինդոնեզիական կողմը հրաժարվում էր վճարել կործանիչների համար գումարով՝ միայն բնամթերք առաջարկելով։ ՌԴ-ն նաև կստանա թեյ ու կաուչուկի փոշի։ Սու-35-ը ամենաժամանակակից ռուսաստանյան կործանիչներից է, հանդիսանում է Սու-27-ի խորը արդիականացված տարբերակ։ Արտադրվում է 2006 թվականից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |