Նալբանդյան. Սարգսյան-Ալիև հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն դեռ չկա![]() 9 օգոստոսի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն դեռ չկա: Այդ մասին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայտնի է, սակայն, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կկայանա երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը: «Երբ նոր տեղեկություններ լինեն, այն ժամանակ կասենք: Նյու Յորքում կայանալիք հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին բազմիցս ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,- ասել է նախարար Նալբանդյանը: Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել էր արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:Հանդիպմանը շարունակվել էին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել էին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |