Ջոզեֆ Բայդենը դարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին սատարող 34-րդ սենատորը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Բայդենը, որն երկար ժամանակ աջակցել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեին սատարելու մասին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Ամերիկայի հայերը մինչեւ վերջ հավատարիմ են ցեղասպանությունների շարքին վերջ տալու գաղափարին եւ ողջունում են սենատոր Բայդենին` ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը սկզբունքային աջակցության համար: Մենք երախտապարտ ենք սենատորին միջազգային քաղաքականության հարցերում ճիշտ դիրքորոշում որդեգրելու համար»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատոր Բայդենը դարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին սատարող 34-րդ սենատորը:



Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ էին ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր: Երկու բանաձեւերն ունեն նույն համարը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց բանաձեւին: Սակայն քվեարկությունը մինչ այժմ դեռ չի կայացել: Սենատի մասնագիտական կոմիտեում լսումներ դեռեւս չեն եղել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---