«Մանչեսթեր Յունայթեդում» ուզում են հետ վերադարձնել Իբրահիմովիչին10 օգոստոսի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է հետ բերել Զլատան Իբրահիմովիչին ու արդեն բանակցություններ է սկսել շվեդ հարձակվողի հետ: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը: 2016/2017 մրցաշրջանի ավարտին ակումբը լքած մարզիկը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից հետո ՄՅՈւ-ի մարզական բազայում: Զուգահեռ ակումբը փորձում է համաձայնության հասնել Իբրահիմովիչի հետ վերադարձի պայմանների հարցում: Միաժամանակ, հարձակվողով հետաքրքրված են իտալական «Միլանը», իսպանական «Աթլետիկոն» ու ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսին», գրում է Lenta.ru-ն: Հունիսին «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել էր երկարաձգել Իբրահիմովիչի մեկամյա պայմանագիրը: Ապրիլինի շվեդը ծնկի վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի ժամանակ: Նրան բարեհաջող վիրահատել էին, վերադարձը կպահանջի 6-9 ամիս: Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից 2016-ի ամռանը ու նախորդ սեզոնում անցկացրած 46 խաղում 28 գոլ խփել՝ դառնալով անգլիական ակումբի լավագույն բոմբարդիրը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |