Կարբի գյուղից աղջիկների թիմը Google մրցույթի հաղթողների թվում է ընդգրկվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ երիտասարդ աղջիկներից կազմված խումբն ընդգրկվել է Google կազմակերպած Technovation Challenge հավելվածների մրցույթի եզրափակիչ անցած թիմերի թվում՝ հաղթելով հանդիսատեսի համակրանքի անվանակարգում։ Արագածոտնի Կարբի գյուղից Աղավնի Հակոբյանի, Սոնա Ավետիսյանի, Սվետլանա Դավթյանի, Վիոլետա Մկրտչյանի ու Վարդանուշ Նազարեթյանի թիմը` Վարդանուշ Նազարեթյանի գլխավորությամբ, հաղթել է հաղթելով հանդիսատեսի համակրանքի անվանակարգում և արժանանալով $10,000 պարգևավճարի: Մրցույթին մասնակցել է 11000 աղջիկ 103 երկրից։ Եզրափակիչ անցած թիմերը հրավիրվել էին Մաունթին Վյու՝ ներկայացնելու իրենց նախագծերը։ Աղջիկները ներկայացրել էին հավելված, որն օգնում է սովորել հայերեն նշանների լեզուն՝ տեսանյութերի միջոցով։ Գաղափարը ծագել էր, երբ նրանց դասարան խուլ աշակերտ էր տեղափոխվել։ Հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը, որը QamCare անվտանգության հավելվածն է մշակել։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |