Եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրոպայի մի մասը, ապա նրան անհրաժեշտ է բարելավել խոսքի ազատության իրավիճակը

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրոպայի մի մասը, ապա նրան անհրաժեշտ է բարելավել խոսքի ազատության իրավիճակը: Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների խորհրդարանի քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության ղեկավար Պիտեր վան Գեելը: Ինչպես հաղորդում է հոլանդական ռադիոն, քրիստոնյա-դեմոկրատները որպես կանոն աջակցում են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը:



Նշենք, որ 2006 թվականին Նիդերլանդների խորհրդարանը օրենք է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ներկա դրությամբ, խորհրդարանականների մեծամասնությունը կոչ է անում Թուրքիային արգելել ՔՕ 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է խոսքի ազատությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---