Գիտնականներ. Գարեջուրը զարգացնում է կրեատիվ մտածելակերպը12 օգոստոսի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Փոքր քանակությամբ գարեջրի օգտագործումը զարգացնում է կրեատիվ մտածելակերպը: Նման եզրակացության են եկել Կառլի ու Ֆրանսի անվան Գրացի համալսարանի ավստրիացի գիտնականները: Նրանք պարզել են, որ փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումն օգնում է մաքրել գիտակցությունն անպետք ապրումներից ու կենտրոնանալ առանձին խնդրի վրա, գրում է New York Times-ը: 19-32 տարեկան 70 կամավորի մասնակցությամբ փորձի ժամանակ մասնագետները պարզել են՝ 5%-անոց գարեջրի գալոննըմպողներն ավելի լավ են լուծել ինտելեկտուալ թեստերը, քան սթափ մասնակիցները: Մի գալոն գարեջուր ըմպելուց հետո փորձի մասնակիցներին Հարավային Աֆրիկայի մասին պատմող դոկումենտալ ֆիլմ են ցուցադրել, որից հետո միայն մի շարք թեստեր անցկացրել: Նրանք պետք է բառերի խմբում ընդհանրություն գտնեին: Այն մասնակիցները, որոնք փոքր-ինչ գինովցած էին, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել, քան սթափ վիճակում գտնվողները: Քանի որ ալկոհոլը հանգստացնում է ու պակասեցնում ուշադրությունը, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ կարողացել են լուծել ստեղծագործական առաջադրանքներ: Ըստ հետազոտության հեղինակների, գինովցած մարդու մտածելակերպի կրեատիվությունը միջինում կարող է բարձրանալ 40%-ով: Միաժամանակ, ալկոհոլի կոնկրետ նորմայի գերազանցումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |