«Սուսերով պարը». Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի![]() 19 օգոստոսի 2017 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն, որը կկոչվի «Սուսերով պարը»: Դրա ռեժիսորն ու սցենարիստը կլինի դեռ խորհրդային տարիներից հայտնի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը: Կինոնկարը կթողարկի Ռուբեն Դիշդիշիայնի «Մարս Մեդիա» ընկերությունը, գրում է Rusarminfo-ն: Նկարահանումները կսկսվեն 2018-ին ու կանցկացվեն Ռուսաստանի ու Հայաստանի տարածքում: «Ֆիլմի հիմնական գործողությունը կայանում է 1942 թվականին, որբ Կիրովի (Մարինյան) թատրոնն էվակուացրել էին դեպի Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտեց գրել իր «Գայանե» բալետը»,- պատմել է կինոընկերության ներկայացուցիչ Տիգրան Մանասյանը: Գեղարվեստական ֆիլմի գործողությունները ծավալվում են Հայաստանում, որտեղ 1939-ին կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը: Պլանավորվում է, որ Արամ Խաչատրյանին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմն էկրան կբարձրանա 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես աջակցելու են ՀՀ ու ՌԴ մշակույթի նախարարությունները: Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |