Մխիթարյանը՝ Եվրոպայի շաբաթվա խորհդանշական հավաքականի կազմում![]() 21 օգոստոսի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է իտալական Gazzetta dello Sport-ի կազմած Եվրոպայի շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում։ Մխիթարյանին ընդգրկելու պատճառ է դարձել Swansea City-ի հետ հանդիպման ընթացքում ցուցադրած խաղը․ հայ կիսապաշտպանը 2 գոլային փոխանցում է կատարել, որոնցից հետո գոլերի հեղինակ են դարձել Պոգբան ու Մարտիալը։ Խաղն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ «Յունայթեդի»։ Մանչեսթերյան ակումբ այսպիսով սկսել է ԱՊԼ հերթական շրջանը 100%-անոց արդյունքով ու առայժմ գլխավորում է աղյուսակը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |