Կոսովոյի անկախությունը չի կարող լինել Կիպրոսի խնդրի պատանդը26 հունվարի 2008 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախությունը չի կարող լինել Կիպրոսի խնդրի պատանդը: Այդ մասին հայտարարել է տարածաշրջանի վարչապետ Հաշիմ Տաչին: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կլինի առաջին պետություններից մեկը, ով կճանաչի Կոսովյի անկախությունը: «Ես շատ գոհ եմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշումից Կոսովոյի հարցով: Մենք հպարտանում ենք Կոսովոյի թուրքական համայնքով, թուրքերը հանդիսանում են մեր կառավարության անդամները: Մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ եւ հավատում ենք, որ այդ համագործակցությունը շարունակվելու է»,- ասել է Տաչին` Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատարը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կոսովցիները հասկանում են Կիպրոսի անհանգստությունը Կոսովոյի անկախության հռչակման կապակցությամբ: «Մենք կարող ենք սպասել, մինչ նրանք ճանաչեն մեր անկախությունը, սակայն մեր որոշումը շուտով կընդունվի: Կոսովոն չի լինի ոչ Կիպրոսի, ոչ էլ մեկ այլ պետության խնդրի պատանդը»,- ասել է Տաչին Today's Zaman թերթին տված հարցազրույցում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |