Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի եւ Ադբեջանի նախագահներից29 հունվարի 2008 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի եւ Ադբեջանի նախագահներից: Այդ մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորման հարցով կարող է օգնել, սակայն իրականացումը կախված է երկու կողմերի կառավարություններից եւ ժողովուրդներից: «Իմ խորհուրդն ու առաջարկությունները, ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին կայանում է այդ ուղղությամբ աշխատանք տանելուն: Շատ կարեւոր է, որպեսզի տարբեր միջազգային կազմակերպությունների ջանքերը չկրկնվեին: ԵԱՀԿ հովանու ներքո Ղարաբաղի հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Եվրախորհրդի համար սխալ կլիներ զբաղվել նրա աշխատանքով: Մեկ միջնորդի դեպքում, երկրորդի ջանքերը ավելորդ են: Նաեւ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Մինսկի խմբի առաջարկություններին»,- ասել է Դեւիսը, հաղորդում է «Թրենդը»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |