Ֆրանսիացի խորհրդարանականներ. Թուրքիայի ընդունումը ԵՄ մեծ սխալ է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխող Ժողովրդական շարժում կուսակցության 11 պատգամավոր հայտարարություն են ընդունել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիայի ընդունումը բացասաբար կազդի ԵՄ բյուջեի վրա: «Որպեսզի Եվրամիությունը սահմաններ ունենար եւ գոյատեւեր քաղաքական տեսանկյունից, անհրաժեշտ է միջոցների դիմել կառույցին Թուրքիայի անդամակցությունը կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է, որ ֆրանսիացիների 71 տոկոսը եւ գերմանացիների 66 տոկոսը դեմ են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: «Թուրքիան, որը սահմանակից է Սիրիային, Իրաքին եւ Ադրբեջանին, չի կարող ընդունվել Եվրամիություն: Եվրոպան առանց սահմանների նշանակում է եվրոպական քաղաքական մտածողության վերջակետը: Թուրքիայի ընդունումը կազմակերպությունների անդամների շարք, մեծ սխալ է»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---