Ազատ ոճային Լևան Բերիանիձեն՝ ԱԱ բրոնզե մեդալակիր![]() 26 օգոստոսի 2017 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Փարիզում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն օգոստոսի 25-ին բրոնզե մեդալ է նվաճել։ Երրորդ տեղի համար պայքարում հայ ըմբիշը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Անզոր Խիզրիեւին։ Բերիանիձեն առաջին անգամ է աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձել։ Այսօր՝ օգոստոսի 26-ին, ըմբշամարտի ԱԱ մրցումային վերջին օրը, պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի 74-65-70-97 կգ քաշային կարգերի ըմբիշները, տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ 74 կգ Գրիգոր Գրիգորյանն ու 97 կգ Գեորգի Կետոևը: Երկուսն էլ կմեկնարկեն որակավորման փուլից: Գրիգորյանի առաջին մրցակիցը Ճապոնիայի ներկայացուցիչ Սոհսուկե Տակատանին է, իսկ Կետոևինը՝ ֆրանսիացի Մաքսիմ Ֆրանսիոսը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |