Գեորգի Կետոևը բրոնզ է նվաճել ըմբշամարտի ԱԱ-ում

Գեորգի Կետոևը բրոնզ է նվաճել ըմբշամարտի ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Փարիզում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մինչև 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատ ոճային Գեորգի Կետոևը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Աբդուլռաշիդ Սադուլաևին:

Երրորդ տեղի համար գոտեմարտում Կետոևի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեն էր: Կետոևը լարված գոտեմարտում հաղթել է 2-1 հաշվով ու դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ ԱԱ-ում Հայաստանի համար նույն ոճում բրոնզե մեդալ էր նվաճել Լևան Բերիանիձեն, հունահռոմեական ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանն էլ ոսկի էին նվաճել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---