Թել Ավիվն արգելափակել է դրոնների խոշոր խմբաքանակի վաճառքը․ Գնորդը, հավանաբար, Բաքուն էր![]() 29 օգոստոսի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես արգելել է Aeronautics ընկերությանը $20 մլն արժողությամբ Orbitier K1 դրոններ վաճառել «կարևոր գնորդին»։ Այս մասին նշվում էընկերության՝ բորսայի համար արված հայտարարությունում։ Ընկերությունից հավելում են, որ երկրի գնումները կազմել են 2016-ին ընկերության եկամտի 20%-ը, 2015-ին՝ 18%-ը։ Ընդ որում, երկիրն ունի Moody’s BA վարկանիշ։ Ադրբեջանի գործընկերներից միայն Սերբիան ու Ադրբեջանն ունեն նշված վարկանիշը, ընդ որում՝ Ադրբեջանում տեղակայված է Aeronautics հավաքման գործարան, նշում է Newsru.co.il-ը։ Առավել հավանական է, որ կանխվել է Ադրբեջան զենքի արտահանումը։ Բացի այդ, Aeronautics-ը սկանդալի կիզակետում էր հայտնվել, երբ տարածվել էր ընկերության աշխատակիցներին արված՝ հայկական դիրքերի վրա գրոհ կատարելու վերաբերյալ հրաման տալու տեղեկատվությունը։ Երկրի ՊՆ-ն ստուգում է սկսել տեղեկատվության առնչությամբ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |