Հայաստան այցելած ռուս զբոսաշրջիկների քանակն աճել է 37%-ով![]() 1 սեպտեմբերի 2017 - 10:18 AMT PanARMENIAN.Net - 2017-ի ամռանը Հայաստանը պահանջված ուղղություն էր ռուսաստանցիների հանգստի համար՝ աճը կազմել է 37 տոկոս: Հայաստանն ընդգրկվել է այն երկրների առաջին 7-յակում, որտեղ 2017-ի ամռանը հանգստացել են ՌԴ քաղաքացիները: Հայաստանից բացի ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2017-ի ամռանը պահանջված էին նաև Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան և Բուլղարիան: Ընդհանուր առմամբ 2017-ի ամռանը միջազգային ավիափոխադրումների ամրագրումներն աճել են 63 տոկոսով: Այդ մասին հայտնում է Aviasales.ru-ն: Ամենամեծ աճը գրանցվել է Թուրքիայի ուղղությամբ: Ուղևորահոսքը դեպի Վրաստան կրկնապատկվել է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների քանակով Հայաստանը 4-րդն է ԱՊՀ-ից: 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 131. 000 զբոսաշրջային ուղևորություն է կատարվել, ինչը 2%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |