Հայ մարզիկ Կարինե Գևորգյանը կմասնակցի The Ultimate Fighter խառնամարտի մրցումներին![]() 1 սեպտեմբերի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Կարինե Գևորգյաննընդգրկվել է խառնամարտի մրցումներին նվիրված ամերիկյան հանրահայտ The Ultimate Fighter իրապատում շոուի նոր եթերաշրջանի մասնակիցների ցանկում, հաղորդում է MMAjunkie-ն: Հարցազրույցում Գևորգյանը պատմել է՝ ինչպես է սկսել մարտարվեստով զբաղվել Հայաստանում, ինչ դժվարությունների է հանդիպել. «Սպորտով սկսել եմ զբաղվել, երբ դեռ երեխա էի: Ամբողջ ընտանիքս էր սպորտով զբաղվում, բայց խառնամարտով սկսել եմ զբաղվել միայն 3 տարի առաջ»,- ասում է նա: Համեմատելով ԱՄՆ հետ, Գևորգյանը նշել է, որ Հայաստանում խառնամարտն այնքան էլ տարածված չէ. «Ես միակ հայաստանցի կին մարտիկն եմ այս սպորտաձևում, բայց բազմաթիվ տղամարդիկ են զբաղվում սպորտի այս տեսակով»: Կարինե Գևորգյանը նշել է, որ ուրախ է մասնակցության համար, սակայն էլ ավելի երջանիկ կլինի հաղթելու պարագայում: Գևորգյանը սիրողական ասպարեզում 23 մարտ է անցկացրել՝ գրանցելով 22 հաղթանակ: The Ultimate Fighter շոուն պատմում է խառնամարտի մարզիկների մասին, որոնք միասին ապրում են Լաս Վեգասում՝ միևնույն ժամանակ մրցելով միմյանց հետ: Սա շոուի 26-րդ եթերաշրջանն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |