Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշում![]() 1 սեպտեմբերի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) սեպտեմբերի 1-ին հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները: Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը՝ օգոստոսին զբաղեցրած 5-րդ հորիզոնականից բարձանալով 4-րդ հորիզոնական: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը: Ուժեղագույնների 100-յակում Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ կա՝ Սերգեյ Մովսիսյանը, որը զբաղեցնում է 72-րդ տեղը, և Վլադիմիր Հակոբյանը, որը 79-րդ հորիզոնականում է: Ավելի վաղ Լևոն Արոնյանն առաջին տեղն էր գրավել արագ շախմատի և կայծակնային շախմատի մրցաշարում, որն անցնում էր ամերիկյան Սենտ Լուիսում: Ընդհանուր առմամբ նա հավաքեց 24,5 միավոր՝ դառնալով մրցաշարի հաղթողը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |