«Բանակից ՏՏ» ծրագրին 150 զորացրված զինծառայող է մասնակցել![]() 1 սեպտեմբերի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Զորացրված բոլոր զինծառայողները կարող են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար կրթություն ստանալ «Բանակից ՏՏ» ծրագրի շրջանակում: Մինչև օրս ՏՏ ծրագրին մասնակցել է 150 զորացրված զինծառայող: Փորձաշրջանը հաղթահարելու դեպքում մասնակիցները ստանում են հնարավորություն՝ աշխատանքի անցնելու առաջատար ընկերություններում: Ծրագիրն 2016 հուլիսից սկսել էր իրականացնել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ սկզբում միայն Ապրիլյան պատերազմի մասնակից զորացրված զինծառայողների համար: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դասընթացներն անցկացնում է երեկոյան, որպեսզի զորացրված զինծառայողները դասընթացին զուգահեռ կարողանան աշխատել: Երևանից բացի, դասընթացներն անցկացվում են նաև մարզերում՝ միության ստեղծած լաբորատորիաներում, գրում է Razm.info-ն: «Հայաստանի տարբեր համայնքներում ունենք 210 ինժեներական լաբորատորիա, որտեղ կարելի է սովորել ծրագրավորում, եռաչափ մոդելավորում: Կարելի է սովորել աշխատել ռոբոտների հետ: Կարելի է սովորել աշխատել եռաչափ տպիչի, շաղափային հաստոցի համակարգչային կառավարում, ինչպես նաև էլեկտրոնիկայի հետ աշխատել», – նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |