Լավրով. ԼՂ հիմնախնդիրը հնարավոր կլիներ կարգավորել, եթե ՆԱՏՕ-ն չլիներ![]() 1 սեպտեմբերի 2017 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ, եթե Արևմուտքը հավատարիմ լիներ այն հայտարարություններին, որ արվել են վերջին 20 տարում: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ արտաքին հարաբերությունների ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև: Նախարարը նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու կողմ է, որը հստակ հավատարիմ է այն հայտարարություններին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում, գրում է ՏԱՍՍ-ը: «Այդ հայտարարություններում արտացոլված է Եվրաատլանտյան և Եվրասիայի տարածաշրջանում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև հավաստիացումը, որ ոչ ոք չի ամրապնդի սեփական անվտանգությունն այլոց անվտանգության հաշվին»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն այդպես էլ «թղթի վրա մնացին»: «Դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվեցին արևմուտքի մեր գործընկերների կողմից: Վստահ եմ, որ եթե հավասար անբաժան անվտանգությունն իրոք իրավաբանորեն պարտավորեցնող ձև ստանար, հակամարտություններից շատերը, որոնք կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,-ասել է նա: Ըստ ԱԳ նախարարի, դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտություններին, իսկ «ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի», -ասել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |