Ուսումնական ծրագիր Պեկինում՝ $3500 կրթաթոշակով![]() 1 սեպտեմբերի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Schwarzman Scholars հիմնադրամը մրցույթ է անցկացնում Պեկինի Սինհուա համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մագիստրատուրայի 11-ամսյա կրթություն ստանալու համար։ Մրցույթը հաղթողների համար կազմակերպությունը կհոգա դեպի Պեկին և վերադարձի ճանապարհորդության ծախսերն ուսումնական տարվա սկզբում և վերջում, առողջապահության ապահովագրությունը, գրքերի, կացության ու վարձավճարների ծախսերը, կտրամադրի նոութբուք ու բջջային հեռախոս, ինչպես նաև՝ $3500 կրթաթոշակ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն 2017 թ․ սեպտեմբերի 28-ն է։ Մրցույթը բաց է մինչև 28 տարեկան, բակալավրի կրթություն ունեցող ուսանողների, ուսումն ավարտածների ու երիտասարդ մասնագետների համար՝ անկախ քաղաքացիությունից։ Մանրամասները հասանելի են հիմնադրամի կայքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |