Կանադացի պատգամավորները ԼՂ այցելելու համար Բաքվի «սև ցուցակում» են հայտնվել 2 սեպտեմբերի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմանն ու Ռեյչել Հարդերը ընդգրկվել են Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելության համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այցը «Հայաստանի հերթական քաղաքական սադրանքն է», գրում է The Globe and Mail-ը: Օգոստոսի 30-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը «Միասնական ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջիդ էլ Շաֆիի գլխավորությամբ այցելել է Արցախ՝ 2016-ի ապրիլին Ադրբեջանի ԶՈւ ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք առաքելությամբ: Նրանց ուղեկցում է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը: Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Կանադայի կառավարությանն այցի կապակցությամբ և ընդգրկել է պատգամավորներին անցանկալի անձանց ցուցակում: Սեպտեմբերի 1-ին Երևանում Քլեմանը հայտարարել է, որ մասնակցում է «Միասնական ազատ աշխարհ» կազմակերպության փաստագրական ֆիլմի նկարահանումներին: «Ես այստեղ ինչ-որ մեկին հավանություն տալու համար չեմ գտնվում, ես Ռեյչել Հարդերի հետ այստեղ եմ փաստերը հաստատելու և հումանիտար առաքելությամբ»,-ասել է քաղաքական գործիչը: Նա խոստովանել է, որ ընդունում է Հայաստանի ներկայացրած փաստերն ադրբեջանական զորքերի վայրագությունների՝ հայ զինվորների գլխատման և ականջները կտրելու մասին: Photo. THE CANADIAN PRESS/Adrian Wyld Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |