Կոլումբիայում գերեվարված ՀՀ և ՌԴ քաղաքացին սպանվել է![]() 4 սեպտեմբերի 2017 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայում 2016-ի նոյեմբերին Ազգային ազատագրման բանակի ապստամբ խմբավորման կողմից գերեվարված Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանն ապրիլին փախուստի փորձի ժամանակ սպանվել է։ «Նա փորձել է փախչել, սակայն սպանվել է։ Նրան հաջողվել էր մինչև այդ նռնակ պայթեցնել, մեր ստորաբաժանման անդամներից մի քանիսը վիրավորվել էին», - Reuters գործակալությանն ասել է խմբավորման հրամանատարներից մեկը, որը ներկայացել է որպես Յերսոն։ Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատնից գործակալությանը հայտնել են, որ տեղեկությունը ստուգվում է։ Արսեն Ոսկանյանը գերեվարվել էր 2016-ի նոյեմբերի 5-ին: Կոլումբիայում նա զբաղվում էր թունավոր գորտերի որսով՝ միջազգային շուկայում վաճառելու նպատակով: Ապրիլին հայտնի էր դարձել, որ Արսեն Ոսկանյանը կարողացել էր զենք խլել հսկիչներից, վիրավորել 5 մարդու ու փախչել գերությունից։ Ազգային ազատագրական բանակի հայտարարության համաձայն` Ա. Ոսկանյանին պատրաստվում էին առաջիկայում ազատ արձակել: ELN խմբավորումը համարվում է ահաբեկչական։ Խմբավորման անդամները զբաղվում են արտասահմանցիների գերևարմամբ, որոնց ազատման համար գումար են պահանջում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |