Գերմանահայ բռնցքամարտիկը պարգևատրվել է ազնիվ խաղի համար![]() 4 սեպտեմբերի 2017 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արտեմ Հարությունյանն արժանացել է «Ֆեյր փլեյ» մրցանակին, որը շնորհվում է ազնիվ խաղի համար, Համբուրգում անցնող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: «Գերմանիայում ճանաչում ստացած Ռիո-2016-ի բռնցքամարտի բրոնզե մեդալակիր, 27-ամյա բռնցքամարտիկ Արտեմ Հարությունյանը, որը հանդես է գալիս կիսամիջին քաշում, կրկին ապացուցեց իր գերազանցությունը Համբուրգում՝ որպես ազնիվ մարզիկի մարմնացում թե պարտվելիս, թե հաղթանակելիս»,-ասվում է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) հաղորդագրության մեջ, գրում է Rusarminfo-ն: 2016-ին Ռիոյի Օլիմպիական խաղերում Գերմանիան ներկայացնող Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Արտեմ Հարությունյանը ծնվել է 1990-ի օգոստոսի 13-ին, հանդես է գալիս մինչև 64 կգ քաշային կարգում, ներկայացնում է Գերմանիան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |