Ջորկաեֆի կրտսեր որդին ուզում է խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում![]() 4 սեպտեմբերի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - 1998թ. ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի կրտսեր որդին՝ Օհան Ջորկաեֆը ցանկություն է հայտնել հանդես գալու Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմուըմ: Օհանն այժմ Հայաստանում է և մարզվում է հավաքականի հետ, հայտնում է Sputnik Արմենիան: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2019 թ. առաջնության ընտրական փուլում կհանդիպի Մակեդոնիայի հասակակիցների հետ: Այդ խաղին Օհան Ջորկաեֆը չի կարողան մասնակցել, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հաստատել է, որ կրտսեր Ջորկաեֆը Հայաստանում է: Նա նշել է, որ երիտասարդ ֆուտոբլիստն այժմ փորձաշրջան է անցնում: Օհան Ջորկաեֆն այժմ խաղում է ֆրանսիական «Նանտի» կազմում: 20-ամյա ֆուտբոլիստն իր առաջին մասնագիտական պայմանագիրը կնքել է ընթացիկ տարվա հուլիսին: Յուրի Ջորկաեֆը հայտնի ֆուտբոլիստ է, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Նա կալմիկի և հայուհու զավակ է։ Ջորկաեֆը 1998-ի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 1996 Եվրոպայի գավաթակիր և 1998 ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ Հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |