Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ

Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը Սպիտակ տան մամուլի ծառայության վրա հղումով:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նախօրեին Փհենյանի կողմից միջուկային ռումբի փորձարկումը: Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը պաշտպանելու է իրեն և իր դաշնաիկցներին՝ «օգտագործելով դիվանագիտական, սովորական և միջուկային հնարավորությունների ամբողջ արսենալը»,-հայտնում է Lenta.ru-ն:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ի առավոտյան հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: ՀԿԺՀ-ում հայտարարել են, որ խոսքը մարտագլխիկի մասին է, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հագեցման համար: Հարավկորեացի զինվորականները պայթյունի հզորությունը գնահատել են 100 կիլոտոննա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---