ՆԱՏՕ-ի զորավարժության լոգոյում ՀՀ դրոշը փոխարինվել է ադրբեջանականով![]() 4 սեպտեմբերի 2017 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժությունների պաշտոնական լոգոյի վրա Հայաստանի դրոշը փոխարինել է ադրբեջանականով։ Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին Վրաստանի ՊՆ-ի կողմից հայտարարվել էր նախապես, իսկ Ադրբեջանի մասնակցության մասին խոսք անգամ չկար, հայտնում է Aysor.am-ը։ Հայաստանյան պատվիրակությունը չի մեկնել Վրաստան, որտեղ պետք է մասնակցեր Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: Ավելի վաղ ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին: Ռազմական խաղերը տեղի են ունենում ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ սեպտեմբերի 3-11-ը: 2017-ի օգոստոսին Հայաստանը մասնակցել էր «Noble Partner-2017» զորավարժություններին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |