Վաչիկ Վարդանյանը՝ մարտական սամբոյի միջազգային մրցաշարի հաղթող![]() 4 սեպտեմբերի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Վաչիկ Վարդանյանը դարձել է սեպտեմբերի 1-4-ը Իրկուտսկում կայացած մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» միջազգային մրցաշարի հաղթողը: Մրցաշարին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից: 2017թ. սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվել է մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» անունը կրող առաջին միջազգային մրցաշարը: Մեդալների 7 հավաքածուի 68 կգ քաշային կարգի ոսկին նվաճել է Հայաստանը ներկայացնող սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանին, որի գերազանց ելույթների պատվին հնչել է հայոց օրհներգն ու ծածանվել է եռագույնը: Վաչիկ Վարդանյանը ամենատիտղոսակիր մարզիկներից է՝ աշխարհի չեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: Մրցաշարի հաղթողներ են դարձել նաև չորս մարզիկ Ռուսաստանից, մեկական՝ Մոնղոլիայից և Հարավային Կորեայից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |