Փոխնախարար. Կան հարվածային անօդաչու սարքերի մշակումներ![]() 5 սեպտեմբերի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հայկական ռազմաարդյունաբերական համալիրն ունի հարվածային անօդաչու թռչող սարքի մշակումներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, հայտնում է Aysor.am-ը: «Իհարկե, կան հարվածային անօդաչուի մշակումներ: Ինչպե՞ս կարող է չլինել, եթե բոլորիս համար պարզ է, որ դա անհրաժեշտություն է: Այդ մշակումները կան և բավականին հաջող առաջ են ընթանում: Մենք ունենք մի քանի պրոյեկտ, որոնք գտնվում են տարբեր փուլերում», - ասել է Դավիթ Փախչանյանը: 2017-ի մայիսին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի «հայկական կողմը հարվածային անօդաչու սարքեր է կիրառել»։ Սա ՀՀ ԶՈւ սպառազինությունում հարվածային անօդաչուների մասին առաջին հիշատակումներ էր։ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով հարվածային անօդաչուների առկայությունը ԶՈւ սպառազինության կազմում: Քառօրյա ապրիլյան պատերազմից հետո, որն աչքի ընկավ հակառակորդի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի լայն կիրառմամբ, ՏՏ մի քանի ընկերությունների ուժերով ստեղծվեց «Հրազդան» կոնսորցիումը: Կոնսորցիումի շրջանակներում այդ ընկերությունները լուծումներ են ներկայացնում․ դրանք կարելի է օգտագործել անօդաչու թռչող սարքերում, բարդ ռոբոտացված ինժեներային համակարգերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |