Հայ ճարտարապետը Լոնդոնում սև տուֆից շենք կկառուցի![]() 6 սեպտեմբերի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Mossessian Architecture-ը ներկայացրել է King’s Cross-ի նոր շինության նախագիծը, որը կառուցվելու է կենտրոնական Լոնդոնում հայկական տուֆից, հաղորդում է The Architects' Journal-ը: S1 պայմանական անունը ստացած շենքի մակերեսը նախատեսված է 26,172 մ2, այն կունենա 11 հարկ: Տանիքում նախատեսված են բաց գոտիներ, իսկ նկուղային հարկում՝ ռեստորաններ ու խանութներ: Սրա հարևանությամբ Mossessian Architecture-ը ևս մեկ շինություն է կառուցում՝ S2-ը, որը շահագործման կհանձնվի 2018-ի աշնանը: Շենքն արդեն իսկ ձեռք է բերել Google-ին պատկանող DeepMind Technologies-ը: Երկու շինության դեպքում էլ հիմնական շինանյութը սև տուֆն է: S1-ի շինարարությունը կսկսվի դեկտեմբերին: Mossessian Architecture ճարտարապետական ընկերության հիմնադիրը Միշել Մոսեսյանն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |