Հարցում. Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին աթեիստ է![]() 5 սեպտեմբերի 2017 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ այդ երկրի բնակիչների կեսից ավելին, պատմության մեջ առաջին անգամ, չի դասում իրեն որևէ կրոնի հետնորդների շարքին: 2016-ին Բրիտանիայի սոցիալական հետազոտությունների ազգային կենտրոնի անցկացրած հարցմանը մասնակցել է 2942 մեծահասակ, որոնց 53 տոկոսը «կրոնական պատկանելությունը» հարցի համար ընտրել է «ոչ մի կրոնի» տարբերակը: 18-25 տարեկանների տարիքային շարքում ոչ մի կրոնին չհարողների տոկոսն ավելի մեծ է՝ 71 տոկոս, գրում է BBC-ին: 25-34 տարեկան մասնակիցների գրեթե 2/3-ը հայտարարել է, որ հավատացյալ չէ, մինչդեռ 75 և բարձր տարիքի մարդկանց շրջանում հավատացյալ լինելու մասին հայտնել է երեք քառորդը: Մեկնաբանելով հարցման արդյունքները՝ Լիվերպուլի արքեպիսկոպոսը նշել է, որ «ոչ մի կրոնի չդավանել դեռ չի նշանակում աթեիստ լինել», իսկ Աստվածն ու Եկեղեցին, ըստ նրա, «դեռևս ակտուալ են»: 2016-ին Բրիտանիայում մարդկանց միայն 15% է իրեն անգլիկան եկեղեցու հետնորդը համարել՝ դա երկու անգամ ավելի քիչ է, քան 2000-ին: Հարցման արդյունքները վկայում են, որ Մեծ Բրիտանիայում կրոնական համոզմունքների նվազման միտում կա: Երբ 1983-ին, երբ նմանատիպ հարցումները դեռ նոր էին անցկացվում, հարցման մասնակիցների միայն 31 տոկոսն էր հայտարարել, որ ոչ մի կրոն չի դավանում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |