Արցախի նախագահը կստանձնի պաշտոնը սեպտեմբերի 7-ին![]() 5 սեպտեմբերի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանը կգումարի հատուկ նիստ՝ նվիրված նախագահի պաշտոնի ստանձնմանը: Դա սահմանադրության պահանջն է: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Հատուկ նիստը կգումարվի սեպտեմբերի 7-ին: Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Կանոնակարգային դրույթներին համապատասխան, հրապարակվել է ԱԺ նախագահի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է 2017-ի սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում»: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների` օրենսդրական նախագծերի պատրաստվածության ու միջխորհրդարանական կապերի բնագավառում սպասվող ծրագրերի վերաբերյալ, հայտնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Արցախի Հանրապետության նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի հուլիսի 19-իհատուկ նիստի ժամանակ: Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր։ Նրանցից 28-ը նախապես հայտարարել է, որ քվեարկելու է Բակո Սահակյանի օգտին, իսկ 4 պատգամավոր քվեարկել է ընդդիմադիր թեկնածու, «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին: Ընթերցեք նաև.ՀՀ քաղաքական վերնախավը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ Արցախի նախագահ վերընտրվելու կապակցությամբ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |