«Կիսատ մնացած». Նոր ֆիլմ՝ հայուհու ու թուրքի սիրո պատմության մասին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում էկրաններ կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: Թուրքական լրատվականների հաղորդմամբ` ֆիլմն անդրադառնում է նաև «1915-ի հայկական դեպքերին»: Գլխավոր դերերում հանդես են եկել Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն: Ֆիլմում նկարահանվել են նաև Նիհան Թարհանը, Մինե Թյուֆեքչիօղլուն, Մելդա Արատը, Ադնան Էրդողանը և Իբրահիմ Գյունդողանը: Ֆիլմի ռեժիսորն է Էմրե Յըլմազը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ ֆիլմ սցենարի՝ Իսկուհին Հայաստանից մեկնում է Ստամբուլ՝ ուսանելու տեղի համալսարանում, որտեղ և ծանոթանում է Մերթի հետ: Երիտասարդները սիրահարվում են, սակայն Հայաստանից Ստամբուլ մեկնած Իսկուհու եղբայրը՝ Արամը, և Մերթի ընտանիքը դեմ են նրանց հարաբերություններին: Երիտասարդները ստիպված են պայքարել իրենց առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |