Աշխարհի գավաթում ՀՀ-ից պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը![]() 6 սեպտեմբերի 2017 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 5-ի երեկոյան ավարտվել է 1/64 եզրափակիչ փուլը: Հաղթողները հայտնի դարձան թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից: Հայ շախմատիստները 0.5:1.5 հաշվով զիջեցին արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել): Երկու դիմակայություններում էլ ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Այսպիսով, 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Թայ-բրեյքում հաղթելով Գերմանիան ներկայացնող Լիվիու-Դիտեր Նիսիպյանուին, հաջորդ փուլ անցել է նաև ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուէլ Սևյանը (խաղի ընդհանուր հաշիվը՝ 2.5:1.5): Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Յիֆանն է: Սևյանը կհանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վանգ Հաոյին: 1/32-ի պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 6-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |