ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ ԳՎ շրջանակում![]() 6 սեպտեմբերի 2017 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, այն համաձայնեցված է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հետ: Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ավարտից հետո: Ըստ նրա, ակնկալվում են ղարաբաղյան կարգավորման ծրագրերի քննարկումներ, գրում է ՌԻԱ Նովոստին: «Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում հանդիպումն արդեն համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հստակ օրը որոշված չէ: Կարծում եմ, ղարաբաղյան կարգավորման պլանները բոլորին են հայտնի»,-ասել է Մամեդյարովը: Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ Մամեդյարովի հետ իր հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի երկրորդ կեսին, որտեղ կողմերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |