Միհրան Հարությունյանը խառը մարտարվեստների մարտիկ կդառնա![]() 6 սեպտեմբերի 2017 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի Օլիմպիադայի փոխչեմպիոն, ըմբիշ Միհրան Հարությունյանը կդառնա խառը մարտարվեստների մարտիկ: Այդ մասին Instagram-ում գրել է MMA մենեջեր Ռիզվան Մագոմեդովը: «Շտապում եմ կիսվել հետաքրքիր նորությունով: Բոլորին հայտնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ուղի է բռնում, որը կոչվում է MMA: Ես ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այս մարզաձևում: Մենք պայմանավորվել ենք համագործակցության մասին և բոլոր ջանքերը կգործադրենք ամենաբարձր նպատակներին հասնելու համար: Սպասեք նորություևների»,-գրել է Մագոմեդովը: Միհրան Հարությունյանն առայժմ չի մասնակցում մրցումների: Վերջերս նա վիրահատվել էր ուսի վնասվածքի պատճառով: Օգոստոսի 30-ին նա ամուսնացել է աբխազ երգչուհի և պարուհի Մակտինա Բեբիայի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |