ESET. Հաքերները գրոհում են MasterCard-ից օգտվողներին![]() 6 սեպտեմբերի 2017 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող ESET ընկերության մասնագետները հայտարարել են MasterCard վճարային համակարգի օգտատերերի դեմ հաքերային գրոհի մասին: Ըստ ընկերության ներկայացուցիչների, չարագործները նամակներ են ուղարկում MasterCard-ի հաճախորդներին վճարային համակարգի անունից: Ուղերձում հանցագործները հայտնում են օգտատերին, որ նրա հաշվառման գրությունն արգելափակվել է և առաջարկում են անցում կատարել հղումով, որը տանում է ֆիշինգային կայք: Այնտեղ զոհն իբր պետք է թարմացնի անձնական տեղեկատվությունը, որից հետո ծառայությունը կրկին հասանելի կդառնա, գրում է Lenta.ru-ն: Նշվում է, եր կեղծ կայքում խաբեության զոհերին հարցաթերթիկ է առաջարկվում վճարային և անձնական տվյալների ներմուծման համար՝ այդ թվում բանկային քարտի համարը, գործողության ժամկետը և CVV-ն: Ինչպես նշում են ESET-ի մասնակիցները, մուտքագրելով տվյալները, օգտատերը կամովին իր անձնական տվյալները հանձնում է ոճրագործներին: Ընկերությունում նշում են նաև, որ ֆիշինգային կայքէջը տեղադրված է .gob.mx դոմենում, որը պատկանում է Մեքսիկայի կառավարությանը: Ընկերության ներկայացուցիչներն արդեն հայտնել են կատարվածի մասին Մեքսիկայի Համակարգչային սպառնալիքներին արձագանքման կենտրոնին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |