Թումոյականների «Նետոյի առասպելը» խաղը՝ NICE մրցույթի լավագույն նորարարություն![]() 7 սեպտեմբերի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Թումոյի և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված «Նետոյի առասպելը» եռաչափ հակակոռուպցիոն խաղը ԵՄ ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում ընտրվել է որպես լավագույն ստեղծարար նորարարություն։ Մրցույթի 100-ից ավելի դիմորդներից լավագույն տասնյակում հայտնվելով՝ նախագծի ներկայացուցիչները մեկնել էին Գերմանիայի Էսսեն քաղաք, որտեղ սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել մրցույթի եզրափակիչ փուլը։ Եզրափակչի արդյունքում նախագիծը հայտնվել է ժամանակակից տնտեսության մեջ նորարարական ներդրում ունեցող լավագույն 5 նախագծերի շարքում։ Թումոյից տեղեկացնում են, որ թիմն իր հետ Հայաստան է բերում հաղթանակ և 3.000 եվրոյի չափով մրցանակ։ Թումո-ԵՄ համատեղ «Նետոյի առասպելը» խաղի և ինտերակտիվ կոմիքսի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Խաղի աշխատանքային թիմը կազմված է Թումոյի՝ 17-22 տարեկան ուսանողներից և շրջանավարտներից, ում ուղղորդում են կենտրոնի աշխատակիցները։ Հակակոռուպցիոն խաղը ներկայացնում է մի հետաքրքիր և գրավիչ աշխարհ՝ Նետոյի մոլորակը, որտեղ հայտնվելով խաղացողը գլխավոր հերոսների միջոցով զանազան խնդիրներ է լուծում՝ Նետոն կոռուպցիայից և կործանումից փրկելու համար։ Խաղը և կոմիքսի ամբողջական հավաքածուն կհրապարակվեն 2017-ի դեկտեմբերին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |