Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժը կարող է ցունամիի հանգեցնել

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժը կարող է ցունամիի հանգեցնել

PanARMENIAN.Net - Ցունամիների խաղաղօվկիանոսյան կենտրոնը զգուշացնում է ավերիչ ալիքների առաջացման վտանգի մասին Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո:

8 մագինտուդ ուժգնբությամբ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 04:49-ին (Երևանի ժամանակով՝ 08:49):

Երկրաշարժի էպիկենտրոնը Տրես Պիկոս բնակավայրից 119 կմ հեռավորության վրա է դեպի հարավ-արևմուտք: երկրաշարժի օջախը 33 կմ խորության վրա է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ըստ նախնական պարամետրերի, երկրաշարժը կարող է պոտենցիալ վտանգավոր ցունամի առաջացնել»,-ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:

Ըստ սեյսմաբանների, 3 ժամվա ընթացքում ցունամի կարող է առաջանալ Մեքսիկայի, Գվատեմալայի, Սալվադորի, Կոստա Ռիկայի, Նիկարագուայի, Պանամայի, Հոնդուրասի և Էկվադորի ափերի մոտ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---