Քլունին համոզել է կնոջը հրաժարվել Բաքու մեկնելուց![]() 8 սեպտեմբերի 2017 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին համոզել է կնոջը՝ Ամալ Քլունիին, հրաժարվել Ադրբեջան մեկնելու մտադրությունից: Այդ մասին ասել է ինքը դերասանը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում: «Ամալը Մալդիվներում էր, որտեղ պայքարում էր նախկին նախագահ Մոհամմեդ Նաշեդին բանտից հանելու համար: Երբ նա վերջապես եկավ Մալդիվներից, ուզում էր Ադրբեջան մեկնել, որտեղ նա ևս բանտում գտնվող պաշտպանյալ ուներ: Ես տիպված էի գործարքի գնալ կնոջս հետ համոզելու համար նրան, որ հրաժարվի Ադրբեջան մեկնելուց՝ ես չմեկնեցի Հարավային Սուդան, իսկ նա՝ Ադրբեջան»,-պատմել է Քլունին: Նա հավելել է, որ Ամալ Քլունին ընդունել է գործարքի պայմանները: Հայտնի փաստաբան Ամալ Քլունին ժամանակին պաշտպանել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի շահերը, որը Բաքվում դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման Հեյդար Ալիևի ընտանիքի դեմ հետաքննության համար: Քլունին պայքարում է ՄԻԵԴ-ում նրա իրավունքները պաշտպանող որոշման համար: Ավելի վաղ նույն ՄԻԵԴ-ում Ամալ Քլունին ներկայացնում էր ՀՀ շահերը թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի դեմ, որը մեղադրվում էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |